Logo

Գավիի վիրահատությունը հաջող է անցել

16:52 / 28.11.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծնկի վիրահատության է ենթարկվել։ Բարսելոնայում կայացած վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ 19-ամյա ֆուտբոլիստն անցել էր բուժզննում, և ախտորոշվել էր աջ ծնկի խաչաձև կապանների ամբողջական պատռվածք ու կողային մենիսկի վնասվածք։

Իսպանացին այլևս խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանում ու չի բացառվում, որ բաց կթողնի նաև հաջորդ ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ը։

Հիշեցնենք, որ Գավին վնասվածք էր ստացել Վրաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում (3-1), որը կայացել էր նոյեմբերի 19-ին։ 

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա