«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մոտ է ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն՝ հայտնում է COPE-ն:
Կողմերի միջև բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում: Կնքվելիք նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը։
Նոր պայմանագրով խաղացողի հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։