Logo

Գատուզոն պաշտոնանկ արվեց

15:53 / 20.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մարսելի «Օլիմպիկը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի պաշտոնանկության մասին:

Իտալացին 2023-ի սեպտեմբերին էր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Մարսելի» ղեկին Գատուզոն հասցրեց անցկացնել 24 խաղ, որոնցում գրանցել է 9 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 7 պարտություն:

Ջենարոն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ մարզիչն է, որ պաշտոնանկ է արվում «Մարսելից»: Ավելի վաղ «Օլիմպիկը» հեռացրել էր Մարսելինո Գարսիա Տորալին:

«Մարսելի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ժան-Լուի Գասեն։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընթացքում հեռացվել էր Կոտ դ'Իվուարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ