Խորվաթիայի առաջնության 26-րդ տուրում «Ռիեկայից» կրած պարտությունից (0-3) հետո Սպլիտի «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն MAXSport1 հեռուստաալիքի ուղիղ եթերում չի սեղմել նախկին ֆուտբոլիստ, հաղորդավար Յոշկո Յելիչիչի ձեռքն ու լեզվակռվի է բռնվել նրա հետ.
«Ես չեմ սեղմելու Ձեր ձեռքն ու չեմ պատասխանելու Ձեզ. Դուք չափազանց շատ եք խոսում և չեք հարգում մարդկանց։ Դուք նույնպես ֆուտբոլիստ եք եղել և պետք է հասկանաք իրավիճակը, բայց միշտ վատ եք արտահայտվում։
Ես Ձեզ չեմ հարգում։ Դուք շատ վատ եք խոսում։ Չեմ շփվելու Ձեզ հետ, քանի դեռ այստեղ եք աշխատում։ Դուք չար մարդ եք և այնպես եք խոսում, կարծես նվաճել եք ամբողջ աշխարհը»,- ասել է Գատուզոն Յելիչիչին։
«Հայդուկը» պարտությունից հետո մնացել է 48 միավորով և նահանջել երկրորդ տեղ, իսկ «Ռիեկան» 50 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։
Յոշկո Յելիչիչը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Հայդուկում», 6 անգամ դարձել Խորվաթիայի գավաթակիր, 5 անգամ` երկրի չեմպիոն։
Things got heated between Joško Jeličić and Gennaro Gattuso after the match. pic.twitter.com/NZEd6Qe04x
— Croatian Football (@CroatiaFooty) March 16, 2025


