Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում «Մարսելը» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվեց «Մոնակոյին»։ Խաղից հետո «Մարսելի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Եվրոպա լիգայում կայանալիք առաջիկա հանդիպման մասին։
«Այս խաղից հետո շատ քիչ ժամանակ ունենք Եվրոպա լիգայի առաջիկա հանդիպմանը պատրաստվելու համար։ Մենք պետք է հարգանքով մոտենանք այդ խաղին, սակայն ես ուրախ կլինեի, եթե «Մարսելը» մասնակցելիս չլիներ Եվրոպա լիգայի խաղարկությանը։
Ժամանակը քիչ է, և մենք պետք է կարողանանք պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում «Մարսելի» մամուլի ծառայությունը։
Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ տուրում «Մարսելը» հոկտեմբերի 5-ին սեփական խաղադաշտում ընդունելու է անգլիական «Բրայթոնին»։ Առաջին տուրում ֆրանսիական ակումբը 3-3 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Ամստերդամի «Այաքսի» հետ։