
տուր
01 Հունվար 1970 - 20:38
- - 

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Ա սերիայի 26-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ հաղթանակի փաստը (2-1):
«Մենք արդյունքների առումով որոշակի կայունություն ենք ձեռք բերել՝ հաղթելով վերջին 5 հանդիպումներից 4-ում: Թիմը բարելավվում է նաև ցուցադրած խաղի և նվիրվածության առումով: Մենք պետք է շարունակենք նույն ոգով:
Ցանկանում եմ՝ գնդակը վերահսկելիս լինենք այնքան գեղեցիկ, ինչքան Բրեդ Փիթն է, իսկ գնդակը խլելիս՝ այնքան սարսափ առաջացնող, ինչքան ես եմ»,- Գատուզոյի խոսքերը մեջբերում է DAZN-ը:
«Նապոլին» Ա սերիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 39 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Գատուզո. «Բարսելոնան» հազիվ էր սպառնում մեր դարպասին»

