Logo

Գատուզո․ «30 տարում նման բան չեմ տեսել»

12:11 / 16.02.2024Ֆուտբոլ
null

«Շախտյոր» - «Մարսել» (2-2) Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղից հետո ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կիսվել է տպավորություններով։

«Ինչո՞ւ չենք կարողանում պահել հաղթական հաշիվը․ չգիտեմ, չեմ կարող ասել։ Կարիերայիս 30 տարվա ընթացքում նման բան չեմ տեսել։ Այսօրվա խաղում տեղի ունեցածն ամբողջությամբ ցույց է տալիս այն պատկերը, որին անընդհատ բախվում ենք մրցաշրջանի ընթացքում։

Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք, որ կխաղանք երեք, չորս, միգուցե հինգ պաշտպանով։ Բայց խնդիրն ամենևին դա չէ։ Կարիերայիս ընթացքում ունեցած 400-ից ավելի խաղերի ընթացքում նման բան չեմ տեսել»,- հետխաղային ասուլիսի ժամանակ նշել է իտալացի մասնագետը։

«Շախտյորի» դեմ խաղում Գատուզոյի թիմը 1-1 հաշվի ժամանակ 90-րդ րոպեին առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն ավելացված ժամանակում «Հանքափորները» խփել էին երկրորդ պատասխան գոլը և փրկվել պարտությունից։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ