Logo

Գատի. ««Ռոնալդուն» խաղացել է լավագույն թիմերում, Մեսին վախեցել է մարտահրավերներից»

17:50 / 24.12.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին կարծիք է հայտնել, թե ինչով է Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցում Լիոնել Մեսիին:

«Կրիշտիանուն յուրահատուկ է, նա ֆենոմենալ է: Ավելի լավ է յուրահատուկ լինել, քան Մեսիի նման: Ռոնալդուն ֆենոմեն է, որովհետև Մեսիի տվյալները չի ունեցել, բայց միևնույն է խաղացել է աշխարհի լավագույն թիմերում: Դրա համար համարձակություն է հարկավոր: Մրցակցիները վազել են նրա վրա, սպանել նրան:

Իսկ ի՞նչ է արել Մեսին: Նա խաղացել է «Բարսելոնայում» ու Արգենտինայի հավաքականում: Լեոն նոր մարտահրավերներ չի ընդունել, չնայած հնարավորություններ ունեցել է»,-  La Nacion-ի հետ զրույցում ասել է արգենտինացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ