Logo

Գասիևը նոկաուտով հաղթանակ է տարել` նվաճելով WBA Regular չեմպիոնական գոտին

16:51 / 13.12.2025Բռնցքամարտ
null

Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը նվաճել է գերծանր քաշային կարգի WBA Regular չեմպիոնական գոտին։

32-ամյա Գասիևը Դուբայում կայացած IBA.PRO 13 մրցաշարում հաղթել է բուլղարացի Կուբրատ Պուլևին` մրցակցին նոկաուտի ենթարկելով 6-րդ ռաունդում։

Գասիևը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 33-րդ հաղթանակը (26-ը` նոկաուտով) , ունի նաև 2 պարտություն, իսկ 1 մենամարտ էլ համարվել է չկայացած։

44-ամյա Պուլևը 3-րդ պարտությունն է կրել, ունի նաև 32 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ