Եվրոպա լիգայի նորընծա գավաթակիր «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին առաջարկ է ստացել Անգլիայից, սակայն մտադիր չէ հեռանալ Իտալիայից:
«Ես արտասահման չեմ մեկնի: Վերջերս լավ առաջարկ ստացա Անգլիայից, բայց մերժեցի: Եվրոպա լիգայում հաղթանակը շատ հնարավորություններ է բացել ինձ համար, սակայն ես չափից ավելի շատ եմ սիրում Իտալիան»,- 66-ամյա իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է CalcioMercato-ն:
Հիշեցնենք, որ Գասպերինին «Ատալանտան» մարզում է 2016 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Բերգամոն ներկայացնող ակումբը նրա գլխավորությամբ պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթ նվաճեց: