Բերգամոյի «Ատալանտան» գլխավորող Ջան Պիերո Գասպերինին ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի նոյեմբերի լավագույն մարզիչ:
Լավագույնն ընտրվել է Իտալիայի առաջնության 11-14-րդ տուրերի արդյունքներով։ Այս ընթացքում «Ատալանտան» հաղթել է առաջատար «Նապոլիին» (3-0), «Ուդինեզեին» (2-1), «Պարմային» (3-1) և «Ռոմային» (2-0):
«Ատալանտան» (31 միավոր) Ա սերիայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է, մեկ միավոր է զիջում «Նապոլիին»: