«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Բերգամոն ներկայացնող թիմից, հաղորդում է Նիկոլո Սկիրան:
«Ռոմայից» ու «Յուվենտուսից» բացի, 67-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են ակումբներ Սաուդյան Արաբիայից, Պորտուգալիայից ու Ֆրանսիայից:
Գասպերինիի պայմանագիրն «Ատալանտայի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը:
«Ատալանտան» այժմ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երրորդն է: Նրանք 29 խաղից հետո վաստակել են 58 միավոր: Գասպերինիի գլխավորած թիմն արդեն դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից ու Չեմպիոնների լիգայից:


