Logo

Գասպերինի. ««Ատալանտայի» հետ նոր պայմանագիր չեմ կնքի»

19:23 / 22.02.2025Ֆուտբոլ
null

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին Բերգամոյի ակումբի հետ նոր պայմանագիր չի կնքի, հաղորդում է Sky Sport Italia-ն: Իտալացի մասնագետը 2016 թվականից է գլխավորում «Ատալանտան», գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

«Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ: Մրցաշրջանի վերջում կհասկանանք` կմնամ մինչև ժամկետի ավարտը, թե կհեռանամ։ Նոր պայմանագիր չեմ կնքի»,- ասել է 67-ամյա մասնագետը:

«Ատալանտան» Ա սերիայում 25 խաղից հետո 51 միավորով երրորդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ