Աշխարհի նախկին 7-րդ ռակետ Ռիշար Գասկեն հիացմունք է հայտնել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչի մասին, որի հետ միասին մրցել են դեռ պատանեկան մրցաշարերում:
«Ես ինձ հարցնում եմ՝ ինչպես է դա հնարավոր: Նա դեռ կարողանում է պայքարել «Մեծ սաղավարտերի» տիտղոսների համար: Չգիտեմ, թե արդյոք նախկինում 37-ամյա մարզիկը եղել է այդքան մրցունակ և աշխարհում զբաղեցրել է լավագույն 2-3 տեղերը: Դա անհավանական ու յուրահատուկ երևույթ է»,- «Սուպեր Մոսկատո» շոուի ժամանակ ասել է ֆրանսիացի թենիսիստը:
2024 թվականին Ջոկովիչը դարձել է Օլիմպիական խաղերի հաղթող: Նոր մրցաշրջանից սերբ թենիսիստի մարզիչն է լինելու նրա բազմամյա մրցակից Էնդի Մարեյը:


