Logo

Գասիևը` Ուսիկի դեմ հավանական մենամարտի մասին. «Այժմ կենտրոնացած եմ միայն տուն վերադառնալու վրա»

16:54 / 15.12.2025Բռնցքամարտ
null

Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը WBA Regular չեմպիոնական գոտին նվաճելուց հետո խոսել է գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի դեմ հավանական մենամարտ անցկացնելու մասին, տեղեկացնում է Sports24-ը։

«Միշտ ասել եմ, որ իմ առաջադրանքն է մարզվել, անել իմ աշխատանքը և մենամարտել նրանց հետ, որոնց կտրամադրի թիմս։ Եթե ինձնից ինչ-որ բան կախված լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ, բայց այդ իրավիճակում չեմ։ Ում տրամադրեն, նրա հետ էլ կմենամարտեմ։ Այժմ կենտրոնացած եմ միայն տուն վերադառնալու և ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելու վրա»,- ասել է 32-ամյա բռնցքամարտիկը։

Անպարտելի (24-0) Ուսիկին են պատկանում քաշային կարգում WBC, WBA, IBF, IBO և The Ring վարկածներով չեմպիոնական գոտիները։

Գասիևը պրոֆեսիոնալ ռինգում 33 հաղթանակ է տարել, կրել 2 պարտություն, իսկ 1 մենամարտ էլ համարվել է չկայացած։

Ուսիկն ու Գասիևը 2018թ. հուլիսի 21-ին Մոսկվայում արդեն մենամարտել են։ Ուկրաինացի բռնցքամարտիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ` 120-108, 119-109, 119-109։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ