Logo

Գարնետ. «3 րոպեն բավական էր նրա խաղամակարդակը հասկանալու համար»

15:41 / 22.10.2023Բասկետբոլ
null

NBA-ի նախկին չեմպիոն և ամենաարժեքավոր բասկետբոլիստ Քևին Գարնետն իր պոդքաստի ժամանակ հայտարարել է, որ տպավորված է Վիկտոր Վեմբանյամայի խաղով:

««Սան Անտոնիոն» պարտավոր է փլեյ-օֆֆ դուրս գալ: 3 րոպեն ինձ բավական էր Վեմբանյամայի խաղամակարդակը հասկանալու համար»,- ասել է ամերիկացին:

Գարնետի նախկին խաղընկեր Փոլ Փիրսը նույնպես ներկա է եղել պոդքասթին և 19-ամյա ֆրանսիացուն ընդգրկել է NBA-ում ամենակատարյալ բասկետբոլիստների հնգյակում:

Դրաֆտի առաջին համարի նորամուտը NBA-ում կկայանա հոկտեմբերի 26-ին՝ «Դալաս Մավերիկսի» դեմ տեխասյան դերբիում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա