Logo

Գառնաչոյի անզուգական գոլն ու «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը խոշոր հաշվով

22:33 / 26.11.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:

Երրորդ րոպեին շրջադարձ հարվածով հիասքանչ գոլ խփեց արգենտինացի Ալեխանդրո Գառնաչոն: Երկրորդ կեսում մանկունիական ակումբը ևս երկու գնդակ ուղարկեց մերսիսայդցիների դարպասը. գոլով աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդն ու Անտոնի Մարսիալը:

«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում, ընդ որում՝ նիդերլանդցի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը երեք խաղերում էլ անառիկ է պահել դարպասը: Կրկին հիացրեց կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան, որը կատարեց 6 սեյվ:

«Յունայթեդը» միավորների քանակը հասցրեց 24-ի և 6-րդ տեղում է, «Էվերթոնը», որից Պրեմիեր լիգան ֆինանսական կանոնները խախտելու համար վերջերս 10 միավոր էր հանել, 4 միավորով նախավերջին տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-3 (տեսանյութ)

Ալեխանդրո Գառնաչո, 3, Մարկուս Ռեշֆորդ (11մ), 56, Անտոնի Մարսիալ, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա