«Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի ազգային հավաքականի վինգեր Ալեխանդրո Գառնաչոն FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ դարձավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի դափնեկիր։
20-ամյա ֆուտբոլիստի` նախորդ տարվա նոյեմբերի 26-ին «Էվերթոնի» դարպասը շրջադարձ հարվածով խփած անզուգական գոլը լավագույնը ճանաչվեց 2024 թվականին։


