Logo

Գառնաչոն կարող է տեղափոխվել «Նապոլի»

15:17 / 10.04.2025• Ֆուտբոլ
null

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շարունակում է հետաքրքրվել «Ման. Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:

Նեապոլում ցանկանում են, որ Խվիչա Կվարացխելիայի բացը լրացնի արգենտինացի ֆուտբոլիստը, որը մրցաշրջանի վերջում պետք է դիտարկի կարիերայի շարունակության տարբերակները:

«Կարմիր սատանաները» դեմ չեն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառելուն, քանի որ պետք է միջոցներ հայթայթեն՝ Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոններին համապատասխանելու համար:

Գործարքը կարող է կայանալ, եթե «Նապոլին» պատրաստ լինի վճարել 50 միլիոն եվրո:

Գառնաչոն այս մրցաշրջանում մանկունիանցիների կազմում մասնակցել է 47 խաղի, որոնցում աչքի է ընկել 9 գոլով և 8 ասիստով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ