Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն ստացած վնասվածքի վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցերում:
«Շատ դժվար է բառերով արտահայտել իմ բոլոր զգացմունքները։ Ափսոս, որ չեմ կարողանա օգնել իմ թիմին մրցաշրջանի վճռորոշ հանդիպումներում։ Բայց սա ֆուտբոլի և մեր մասնագիտության մի մասն է: Ես ապաքինվելու տրամադրություն ունեմ»,- գրել է 18-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գառնաչոն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: