Յան Գարին UFC Fight Night 265 մրցաշարում կիսամիջին քաշային կարգում Բելալ Մուհամադին հաղթելու շնորհիվ կրկնել է լեգենդար Քոնոր Մաքգրեգորի ցուցանիշը։
27-ամյա մարտիկը UFC-ում հաղթանակների քանակով հավասարվել է Մաքգրեգորին։ Այժմ նրանք մրցաշարում ամենաշատ հաղթանակ տարած իռլանդացիներն են։
Գարին UFC-ում նորամուտը նշել է 2021թ. նոյեմբերի 6-ին։ Բացի Մուհամադից, նա հաղթել է նաև Ջորդան Ուիլյամսին, Դերիան Ուիքսին, Գեյբ Գրինին, Սուն Կենանին, Դանիել Ռոդրիգեսին, Նիլ Մագնիին, Ջեֆ Նիլին, Մայքլ Փեյջին ու Կառլես Պրատեսին։ Միակ պարտությունը նա կրել է Շակվատ Ռախմոնովից 2024-ի դեկտեմբերի 7-ին։
Մաքգրեգորը UFC-ում 14 մենամարտ է անցկացրել, տարել 10 հաղթանակ, կրել 4 պարտություն։ Նա մրցաշարի պատմության մեջ առաջին մարտիկն է, որը միաժամանակ չեմպիոն է եղել երկու քաշային կարգերում` կիսաթեթև ու թեթև։
🇮🇪 📊 Ian Machado Garry now tied with Conor Mcgregor for the most wins for an Irish fighters in the UFC history - 10. pic.twitter.com/meyOu1E9Cw
— Home of Fight (@Home_of_Fight) November 22, 2025
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


