Logo

Մ23 ԵԱ. Գարիկ Կարապետյանը` եռակի չեմպիոն, Մնացական Աբրահամյանը` փոխչեմպիոն

19:41 / 04.11.2025Ծանրամարտ
null

Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 6-րդ չեմպիոնը:

Մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը (110 կգ) երրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ նվաճեց մինչև 23 տարեկանների պայքարում` երկամարտի 397 կգ (182+215) արդյունքով: Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ, հրումում` արծաթե: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց նաև Պետրոս Պետրոսյանը, որը պոկում վարժությունում 0 ստանալուց հետո հրումում 221 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր:

Մնացական Աբրահամյանը (94 կգ) Մ23 մրցաշարում երկամարտի 361 կգ (160+201) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Պոկումում Աբրահամյանը բրոնզե մեդալ նվաճեց, հրումում` ոսկե:

Մերի Թումասյանը (+86 կգ) Մ23 մրցաշարում երկամարտի 218 կգ (98+120) արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ