Logo

Գարիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Դոհայի Գրան պրիում

11:50 / 13.12.2023Ծանրամարտ
null

Հայաստանի հավաքականը երրորդ մեդալն է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի վարկանիշային Գրան պրիում։ Գարիկ Կարապետյանը (102 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

Եվրոպայի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել է 391 կգ (180+211): Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ հրումում գրանցել է 5-րդ արդյունքը։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ալեքսանդրա Գրիգորյանն (55 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ