Logo

Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն

12:55 / 23.11.2023Ծանրամարտ
null

Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը նվաճել է 102 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։

Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 378 կգ (175+203) արդյունք՝ փոքր ոսկե մեդալ նվաճելով նաև պոկում ու հրում վարժություններում։

Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել է երկամարտի երեք մեդալով։ Ավելի վաղ աշխարհի երիտասարդական չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Մարտին Պողոսյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ էր նվաճել է հրում վարժությունում՝ երկամարտում գրավելով 5-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա