
տուր
01 Հունվար 1970 - 18:24
- 
Հայազգի բասկետբոլիստ Գարի Չիվիչյանը հավակնում է ESPN-ի կողմից նախաձեռնվող հեղինակավոր ESPYS մրցանակաբաշխության պարգևներից մեկին, այս մասին տեղեկանում ենք խաղացողի Instagram-ի պաշտոնական էջում հրապարակված նամակից։
1993 թվականից անցկացվող ESPYS մրցանակաբաշխությունը մեծարում է օրացույցային տարվա ընթացքում սպորտում անհատական ու թիմային հաջողություններ գրանցած անհատներին։
Չիվիչյանը ևս 3 հոգու է առաջադրված է «Հոյակապ 2020» անվանակարգում։ Այստեղ մրցանակը հանձնվում է անկախ ազգությունից ու սպորտաձևից լավագույն շրջանը անցկացրած մարզիկին։
Բասկետբոլիստի եղբորը նամակում տեղեկացնում են, որ Գարին մրցանակը հաղթելու մասին կիմանա զանգի միջոցով, այնուհետև հեռավար հարցազրույց կտա։
Հաղթողները որոշվում են երկրպագուների առցանց քվեարկության արդյունքում։ Վերջիններս ընտրված են ESPY ընտրական հանձնաժողովի կողմից։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այս տարի մրցանակաբաշխությունը կանցնի հեռավար։ Այն կկայանա հունիսի 21-ին։ ESPYS-ին կվարեն ամերիկյան ֆուտբոլում հայտնի Ռուսել Ուիլսոնը, հայտնի ֆուտբոլիստտուհի աշխարհի կրկնակի չեմպիոն Մեգան Ռապինոն ու բասկետբոլիստուհի Սյու Բըրդը։
Հիշեցնենք, որ «Հայ դիկպուկահարը NCAA-ի առաջին դիվիզոնի միակ հայ բասկետբոլիստը լինելով՝«Պեսիֆիկի» հետ անցկացրեց թիմի պատմության լավագույն մրցաշրջաններից մեկը։ Նրա ծառայություններով հիմա հետաքրքրված է NBA-ի 4 ակումբ։
Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

