Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի նախկին հարձակվող Գարեթ Բեյլը գովեստի խոսքեր է ասել «Արքայական ակումբի» նորեկ, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հասցեին։
«Բելինգեմը հիանալի է սկսել «Ռեալում»։ Նա խփում է գոլեր, ինչը շատ կարևոր է, հատկապես՝ «Ռեալի» պես ակումբում։ Մադրիդում լավ սկսելը շատ կարևոր է։
Ջուդը չունի հնարավորությունների սահման, եթե նա շարունակի ջանասիրաբար աշխատել ու խաղալ այնպես, ինչպես հիմա»,- Բեյլի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 20-ամյա անգլիացին այս ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Ռեալ»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 4 խաղի ու դարձել 5 գոլի և մեկ ասիստի հեղինակ։