Fastex Պրեմիեր լիգայի չորրորդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» 5-0 հաշվով հաղթել է Կապանի «Գանձասարին»:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած խաղից ֆոտոշարք է պատրաստել:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակել է 31 միավոր և մեկ միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»: «Գանձասարը» երկու միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: