Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Գանձասար» - «Արարատ» խաղը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի հետևանքով, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Խաղի անցկացման նոր ժամանակացույցի վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա:
Հանդիպման մեկնարկում ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիա է անցկացրել FAF երկրպագուական շարժումը, որը հանդես է եկել նաև հայտարարությամբ:
ՀՖՖ-ն նույնպես հայտարարություն է արել.
Հանդիպումը նշանակված էր փետրվարի 28-ին՝ ժամը 17:00-ին, «Ջունիոր սպորտ» մարզադաշտում: