Գանայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։
Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին` 10-րդ տուրում Օտո Ադոյի գլխավորած թիմը տանը 1-0 հաշվով հաղթեց Կոմորյան կղզիներին` 25 միավորով I խմբում գրավելով առաջին տեղը։
Կոմորյան կղզիները 15 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը։
Գանացիները Մունդիալում նորամուտը նշել են 2006 թվականին և մրցաշարին կմասնակցեն 5-րդ անգամ անընդմեջ։
ԱԱ-2026, աֆրիկյան գոտու ընտրական մրցաշար, 10-րդ տուր
I խումբ
Գանա - Կոմորյան կղզիներ` 1-0 (տեսանյութ)
Մոհամեդ Կուդուս, 47
🇬🇭 Ghana have qualified for #FIFAWorldCup 26!#WeAre26 pic.twitter.com/VwZc0EqKlB
— FIFA World Cup (@FIFAWorldCup) October 12, 2025


