Logo

Գալոյանը մասնակցել է «Բալթիկայի» գոլային գրոհին «Լոկոմոտիվի» դեմ խաղում

22:52 / 06.07.2023Ֆուտբոլ
Արթուր Գալոյան-6

Կալինինգրադի «Բալթիկան» ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

«Բալթիկայի» գոլային գրոհին մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել 88-րդ րոպեին:

Նույն րոպեին խաղադաշտ է դուրս եկել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից ու «Լոկոմոտիվի» կազմում փոխարինան մտել 57-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ «Բալթիկան» երկրորդ տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում ու գալիք մրցաշրջանում կխաղա ՌՊԼ-ում:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ