Logo

Գալոյանը բացահայտել է, թե որքան գումար է ծախսում մեկ ամսվա ընթացքում

00:47 / 17.07.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող Տոլյատիի «Ակրոնի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը բացահայտել է, թե որքան գումար է ծախսում մեկ ամսվա ընթացքում.

«Գործնականում ես շատ տեղեր չեմ գնում։ Զվարճանքի վայրեր այցելելու սիրահար չեմ։ Միայն կարող եմ դուրս գալ` սուրճ խմելու համար, իսկ ժամանակի մեծ մասն անցկացնում եմ տանը։ Ընդհանուր առմամբ, մեկ ամսվա ընթացքում ծախսում եմ 100-120 հազար ռուբլի։

Ֆինանսական առումով ամենաթանկը, որ տեղի է ունեցել վերջին շրջանում, հարսանիքս է։ Դա կարելի է համարել իմ ամենաթանկ գնումներից մեկը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

Հայաստանի հավաքականում մեկ հանդիպում անցկացրած Գալոյանը 2024 թ. հունվարից հանդես է գալիս «Ակրոնում», որի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 1 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ