ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն փոխել է թիմի խաղային սխեման, որպեսզի առավելագույնս օգտագործի հարձակման գծի աստղերի որակները, հայտնում է L’Equipe-ը:
Ճապոնիայում ընթացող մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում ֆրանսիացի մասնագետը փորձարկել է 3-4-1-2 դասավորությունը, որտեղ պաշտպանական եռյակը կազմել են Սերխիո Ռամոսը, Մարկինյոսն ու Պրեսնալ Կիմպեմբեն, լատերալների դիրքը զբաղեցրել են Խուան Բեռնատն (իսպանացուն փոխարինել է Նունու Մենդեշը) ու Աշրաֆ Հակիմին, կիսապաշտպանական գծում խաղացել են Իդրիսա Գեյեն, Մարկո Վերատին և Լեանդրո Պարեդեսը:
Հարձակման կրակագծում Գալտյեն խաղադաշտ է դուրս բերել Նեյմարին ու Կիլիան Մբապեին, իսկ նրանց թիկունքում՝ «10» համարի դիրքում, գործել է Լիոնել Մեսին՝ միմյանց կապելով կիսապաշտպանական ու հարձակման օղակները:
Ֆրանսիական մամուլը վստահ է, որ գալիք մրցաշրջանում Գալտյեն նախընտրելու է հենց 3-4-1-2 խաղային սխեման:


