Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն նշանակվել է Կատարը ներկայացնող «Ալ-Դուհաիլ» ակումբի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
57-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆրանսիացին նոր թիմում փոխարինել է արգենտինացի Էռնան Կրեսպոյին:
Հիշեցնենք, որ Գալտյեն ՊՍԺ-ն գլխավորել էր 2022 թվականի հունիսին ու աշխատեց մեկ տարի: Նրա գլխավորությամբ փարիզցիները 11-րդ անգամ հռչակվել էին Լիգա 1-ի չեմպիոն: Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում ֆրանսիական ակումբը պայքարից դուրս էր մնացել 1/8 եզրափակիչից՝ պարտվելով Մյունխենի «Բավարիային»: Ավելի վաղ մասնագետն աշխատել է «Նիսում», իսկ նախքան այդ՝ «Լիլում», «Սենտ Էթյենում» և այլ ֆրանսիական ակումբներում: