Logo

Գալտյեն ակնարկել է, որ Նեյմարը կարող է հեռանալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:07 / 18.07.2022• ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Նեյմարի ապագայի վերաբերյալ:

«Ցանկանում եմ, որ Նեյմարը մնա, սակայն ստեղծված իրավիճակում կան բաներ, որոնք չեմ կարող վերահսկել»,- L’Equipe-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսիացի մասնագետը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ փարիզյան ակումբը մտադիր է ազատվել բրազիլացուց:

Նեյմարի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 30-ամյա վինգերն անցկացրել է 28 հանդիպում, խփել 13 գոլ ու կատարել 8 ասիստ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ