ՊՍԺ-ն գլխավորող Քրիստոֆ Գալտյեն վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:
«Աշխատում եմ սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշի հետ այն փոփոխությունների վրա, որոնք ցանկանում ենք կատարել թիմի վիճակը բարելավելու համար:
Մի քանի շաբաթ է, ինչ աշխատում ենք, իսկ անցած շաբաթ էլ ավելի մանրամասն աշխատանքներ կատարեցինք հաջորդ մրցաշրջանի համար։ Ծրագրում եմ հաջորդ մրցաշրջանում լինել ՊՍԺ-ի մարզիչը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC-ն։
Հիշեցնենք, որ Գալտյեն ֆրանսիական ակումբը գլխավորում է նախորդ տարվա հուլիսից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: