Logo

Գալետի. Մուլահուսեյնովիչը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

21:22 / 30.12.2025Ֆուտբոլ
null

«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի Ա Սերիան ներկայացնող մի շարք ակումբներ, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։

Բոսնիացի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Պիզան», «Կալյարին» ու այլ ակումբներ։

Ավելի վաղ Գալետին հայտնել էր, որ 27-ամյա հարձակվողին իրենց կազմում ցանկանում են տեսնել լեհական ակումբները` «Լեգիան», «Ռակուվն» ու «Պոգոնը»։

Մուլահուսեյնովիչը «Նոայում» հանդես է գալիս 2025թ. օգոստոսից, 24 խաղում խփել է 9 գոլ, որից 5-ը` Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Նա նաև 4 ասիստ է գրանցել։

Fastex Պրեմիեր լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ