Logo

«Գալաթասարայը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» պաշտպանին

13:07 / 12.12.2025Ֆուտբոլ
null

«Գալաթասարայը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի ծառայություններով, հայտնում է Diario AS-ը:

Թուրքական ակումբը պատրաստվում է բանակցություններ սկսել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Գալաթասարայը» կենտրոնական պաշտպան է փնտրում, որը զույգ կկազմի Դավիսոն Սանչեսի հետ, և ուշադրությունը սևեռել է Ռյուդիգերի վրա, որի պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ կսպառվի 2026 թվականի ամռանը:

«Արքայական ակումբը», մեծ հավանականությամբ, կմերժի առաջարկը, քանի որ պաշտպանությունում շատ են կադրային խնդիրները: 32-ամյա Անտոնիո Ռյուդիգերը Մադրիդի «Ռեալի» կազմում ելույթ է ունենում 2022 թվականից և այս ընթացքում թիմում անցկացրած 161 խաղում աչքի է ընկել 7 գոլով:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ