Logo

«Գալաթասարայի» նախագահ. «Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ նույնիսկ Մեսիի հետ բանակցելը հնարավոր է»

13:56 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայի» նախագահ Դուրսուն Օզբեկը մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» լեգենդար հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մտադրության մասին լուրը, հաղորդում է The Touchline-ը:

«Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ նույնիսկ Մեսիի հետ բանակցելը հնարավոր է: Շատ բարձր նշաձող ենք սահմանել: Մեզ հաջողվել է պահպանել թիմի միջուկը, որը երեք անընդմեջ չեմպիոնական տիտղոս է նվաճել։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, մնում է մեր ֆինանսական հնարավորությունների սահմաններում։ Ահա թե ինչու մեզ հիմա կարող են հարցնել Մեսիի մասին»,- ասել է Օզբեկը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ թուրքական ակումբը կփորձի ձմռանն իրականացնել 38-ամյա արգենտինացու տրանսֆերը:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը հոկտեմբերին նոր պայմանագիր էր ստորագրել ամերիկյան ակումբի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ