Մադրիդի «Աթլետիկոյի» անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը ցուցադրել է երաժշտական տաղանդը` կատարելով Էդ Շիրանի Shape of You երգը, հաղորդում է talkSPORT-ը:
25-ամյա ֆուտբոլիստի երաժշտական կատարումն «Աթլետիկոյի» նոր բովանդակային շարքի մաս է: Շարքը սկսվել է Mahou Cinco Estrellas ապրանքանիշի հետ գործակցության շրջանակում:
Մրցաշրջանի մեկնարկում նաև պաշտպան Ռոդրիգո Ռիկելմեն էր ցուցադրել երգելու կարողությունը: Ավելի վաղ «Աթլետիկոյի» կանանց թիմի խաղացող Ջիո Գարբելինին ու Անդրեա Մեդինան էլ զուգերգ են կատարել:
Մադրիդյան ակումբը նման շարքով երաժշտական տաղանդ ունեցողներին խրախուսում է ակումբի կայքի միջոցով ուղարկել իրենց կատարման տեսանյութերը: Լավագույնները կհրավիրվեն ստուդիա՝ երգ ձայնագրելու, իսկ մի քանի հաջողակներ ելույթ կունենան «Աթլետիկոյի» տնային՝ «Մետրոպոլիտանո» ստադիոնում: