Logo

Գալահեր․ «Հպարտությամբ կրեցի ավագի թևկապը»

14:20 / 03.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում 2-0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։

«Չելսիի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց 23-ամյա կիսապաշտպան Քոնոր Գալահերը, որը երրորդ անգամ անընդմեջ կրում էր թիմի ավագի թևկապը։ Խաղից հետո Գալահերը Sky Sports-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով։

«Միանշանակ հպարտանալու առիթ է «Չելսիի» կազմում ավագի թևկապով խաղադաշտ դուրս գալը։ Սա իմ ընտանիքն է, որին ես երկրպագել եմ ամբողջ կյանքում։ Ցանկանում եմ շարունակել նույն կերպ»,- նշել է կիսապաշտպանը։

Գալահերը «Չելսիի» սան է, իսկ ակումբի գլխավոր թիմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 54 հանդիպման, խփել երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա