Logo

Գակպոյի դուբլն ու ինքնագոլը. «Լիվերպուլը» 1 օրում 2-րդ անգամ հաղթեց «Աթլետիկին»

00:51 / 05.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլն» ու Բիլբաոյի «Աթլետիկը» 1 օրվա ընթացքում երկրորդ ըկերական խաղն անցկացրին «Էնֆիլդ» ստադիոնում:

Առնե Սլոթի և Էռնեստո Վալվերդեի թիմերն այս անգամ խաղացին հիմնական կազմերով:

Անգլիական գրանդը հաղթեց 3-2 հաշվով: Դուբլ գրանցեց նիդերլանդցի վինգեր Քոդի Գակպոն, որը նաև գնդակն ուղարկեց սեփական թիմի դարպասը: Հաշիվը բացեց Մոհամեդ Սալահը, որը 81-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից:

Ժամեր առաջ «Լիվերպուլն» այլ կազմով 4-1 հաշվով հաղթել էր բասկյան թիմին, որը նույնպես խաղում էր այլ կազմով: 

Ընկերական խաղ

«Լիվերպուլ» - «Աթլետիկ Բիլբաո»` 3-2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 14, Քոդի Գակպո, 55, 70 - Օյան Սանսեթ, 29, Քոդի Գակպո, 64 (ինքնագոլ)

Չիրացված 11-մետրանոց` Մոհամեդ Սալահ, 81 («Լիվերպուլ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ