Փորձառու մասնագետ Գագիկ Սիմոնյանը գլխավորել է «Վեստ-Արմենիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սիմոնյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է, որ թիմը պայքարելու է 1-ին խմբի չեմպիոնության համար, և իր շեշտը դնելու է որակյալ ու գեղեցիկ խաղ ցույց տալու վրա: Ավելացրել է, որ թիմը խթանելու է երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացը հայկական ֆուտբոլում։
Գագիկ Սիմոնյանը 2014-2016 թվականներին եղել է «Ուլիսի» համակարգում, իսկ 2019-2020 թվականներին՝ «Արարատի»:


