Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի` օգոստոսի 30-ին կայացած համաժողովում 5 տարի ժամկետով ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Գագիկ Սարգսյանը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Գագիկ Սարգսյանը 2005-2016 թվականներին եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 2016-2021 թվականներին՝ փոխնախագահ և 2021 թվականի օգոստոսից ֆեդերացիայի նախագահ՝ 1 տարի ժամկետով:
Ընտրվել է նաև 17 հոգանոց նախագահության կազմ:
Համաժողովի որոշումներով փոփոխություններ են կատարավել նաև կանոնադրությունում, մասնավորապես.
1. Փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը, նոր անվանումն է՝ «Հայաստանի դահուկային սպորտի և սնոոուբորդի ֆեդերացիա» ՀԿ։
2. Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև պարադահուկավազք, պարալեռնադահուկային սպորտ և պարասնոուբորդ մարզաձևերը:
3. Կազմակերպության նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը:


