Logo

Գաել Կլիշին գլխավորել է Մբապեին պատկանող ակումբը

18:34 / 29.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գաել Կլիշին նշանակվել է Ֆրանսիայի Լիգա 3-ը ներկայացնող «Կանի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

40-ամյա մասնագետը Ֆրանսիայի Մ21 ու օլիմպիական հավաքականներում եղել է Թիերի Անրիի օգնականը։

Կլիշին ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և այլ ակումբների կազմում։ Նա 20 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականում։

«Կանի» բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Coalition Capital ընկերությանը, որը ղեկավարում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ու նրա մայրը` Ֆայզա Լամարին։

Ակումբը Լիգա 3-ի ընթացիկ մրցաշրջանի 15 խաղում 20 միավոր է վաստակել ու 10-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ