«Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյաեսը հերթական բուժզննումն է անցել, հայտնում է Mirror-ը:
Ըստ վերջին բուժզննման արդյունքների՝ «Զինագործների» կենտրոնական պաշտպանի մկանային վնասվածքը սպասվածից լուրջ է: Բրազիլացին, ամենայն հավանակությամբ, բաց կթողնի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի 2 խաղերը, իսկ վատագույն սցենարի դեպքում նա կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
27-ամյա պաշտպանը վնասվածք էր ստացել «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում: