Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին մարզումն է անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ժեզուսը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել չորս ամիս: Բրազիլիայի հավաքականի հարձակվողը վնասվածք էր ստացել նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնության խմբային փուլում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: