Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը շարունակում է տպավորիչ վիճակագրությունն Անգլիայի Պրեմիեր լիգայում:
27-ամյա ֆուտբոլիստը, 2017 թվականի հունվարի 21-ից հանդես գալով Պրեմիեր լիգայում, այն խաղերում, որում գոլ է խփում, իր թիմը հաղթում է: Այդպիսի 62 խաղ է եղել, հայտնում է ESPN-ը:
Ժեզուսը 2017-2022 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթում», որտեղից էլ տեղափոխվել է «Արսենալ»:
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Ժեզուսն անցկացրել է 23 խաղ, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Քիչ առաջ ավարտված Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա առաջին խաղում Ժեզուսի գոլը սկիզբ է դրել «Արսենալի»` «Բրենթֆորդի» նկատմամբ արտագնա 3-1 հաշվով հաղթանակին (19-րդ տուր):


