Logo

Գաբրիել Ժեզուսի համար, հավանաբար, մրցաշրջանն ավարտված է

12:12 / 14.01.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը հերթական վնասվածքն է ստացել, հայտնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրշտեյնը:

Բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կտրել է ծնկի խաչաձև կապանները: Հունվարի 14-ին Ժեզուսը վերջնական հետազոտության կենթարկվի, ու եթե կասկածները հաստատվեն, ապա նրա համար մրցաշրջանն ավարտված կլինի:

«Արսենալը» պատրաստ է հունվարին վարձակալական հիմունքով նոր հարձակվող ձեռք բերել՝ փոխարինելու 27-ամյա բրազիլացուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ