Logo

Օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանն ապահովեց Հայաստանի հավաքականի հաղթանակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:34 / 06.08.2022• Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը շարունակում է փայլուն ելույթները Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում։ 8-րդ տուրում հայ գրոսմայստերները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Հնդկաստանի առաջին թիմին:

Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովեց առաջին համար Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Պենտալա Հարիկրիշնային:

Մրցախաղի մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 2-րդ և 4-րդ խաղատախտակների վրա Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով հաշտություն կնքեցին համապատասխանաբար Գուջրաթի Վիդիթի և Սունիլդութ Նարայանանի հետ: 3-րդ խաղատախտակի վրա էլ Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Արջուն Էրիգաիսիի հետ:

8 տուրում հայ շախմատիստները տարել են 7 հաղթանակ ու վաստակել 15 միավոր և շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Օլիմպիադայի ավարտին մնաց 3 տուր:

Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4-0), Անդորրային (3-1), Եգիպտոսին (2,5-1,5), Ավստրիային (3-1), Անգլիային (2,5-1,5) և Հնդկաստանի 2-րդ թիմին (2,5-1,5) ու ոչ-ոքի էր խաղացել ամերիկացիների հետ (2-2):

9-րդ տուրի մրցամարտերը կկայանան օգոստոսի 7-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ