Logo

Գաբրիել Մագալյաեսը բուժզննում է անցել

23:46 / 17.11.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյաեսը Բրազիլիայի հավաքականի կազմում Սենեգալի ազգային թիմի դեմ խաղում (2-0) վնասվածք ստանալուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան:

28-ամյա ֆուտբոլիստն աջ ազդրի մկանային վնասվածք ունի: Պաշտպանը բաց կթողնի Թունիսի հավաքականի դեմ ընկերական խաղը:

Մեծ հավանականությամբ, «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստը չի մասնակցի «Տոտենհեմի» դեմ նոյեմբերի 23-ին կայանալիք հյուսիսլոնդոնյան դերբիին:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ